Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2024

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր:

Երկու երկրների ղերակարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտելու ուղղությամբ:

Փաշինյանը Թբիլիսիում հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա:

Վրաստանը միշտ կողմնակից է եղել, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն. Վրաստանի վարչապետ:

ԵԽԽՎ բանաձևում նշվել են Ադրբեջանում ու Թուրքիայում լրագրողների նկատմամբ ոտնձգությունները:

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության որոշումը:

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Բելգորոդի մոտ կործանված Իլ-76-ի հարցը:

Գերիներին հնարավոր կլինի վերադարձնել միայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո. Նեթանյահու:

Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 26 հազարը:

Կոլումբիայում անտառային հրդեհներ պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում