Օրը՝ 60 վայրկյանում | 25.01.2024

ԼԼուսինե Մուրադյան

2018-ի մայիսից ի վեր միջին ամսական աշխատավարձը դրամային ցուցանիշով կրկնապատկվել է. վարչապետ:

Համաձայնություն է ձեռք բերվել, որ «չոր նավահանգիստը» ներդրվի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ. Քերոբյան:

Ադրբեջանի ներկայացուցիչները առնվազն 1 տարով հեռացվել են ԵԽԽՎ-ից:

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով:

Արևմուտքը փորձում է Հայաստանին և Ադրբեջանին այսպես ասած «հրապուրել» Բրյուսելով, Փարիզով և Վաշինգտոնով. Լավրով:

ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, այն Մոսկվա-Բաքու հարաբերությունների տիրույթում է. Լավրով:

Ռայիսին ու Էրդողանն ընդգծել են, որ հարգում են Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները:

Ֆրանսիան մերժել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ինքնաթիռի խոցման հարցով հրատապ նիստ անցկացնելու՝ Ռուսաստանի հայտը:

Բայդենը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին. Reuters:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում