ԼԼուսինե Մուրադյան

Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է. տնտեսավարողը տուգանվել է

Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է. տնտեսավարողը տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։ Այդ մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

 

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։

 

Տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

 

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում