Օրը՝ 60 վայրկյանում | 09.01.2024

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն ու երաշխավորելն է. վարչապետ:

Զորամասերից մեկի մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել. կա ձերբակալված:

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը:

Ադրբեջանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները չորս փաստաթուղթ են ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:

Ադրբեջանում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացին կասկածվում է լրտեսության համար. Աբդուլաևա:

Ֆրանսիայի վարչապետ է դարձել 34-ամյա Գաբրիել Աթալը:

Եվրամիության երկրների մեծամասնությունը բավականաչափ զենք չի մատակարարում Ուկրաինային. Շոլց:

Մոսկվան չի մեկնաբանել Փհենյանից բալիստիկ հրթիռների մատակարարման լուրերը:

«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության շտաբին հարվածելու մասին:

Բաքվի ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում