Գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել. ոստիկանների բացահայտումը

ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։

«Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է Արմավիրի մարզի մետաղների ընդունման կետերից մեկում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում