Օրը՝ 60 վայրկյանում | 28.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Գրիգորյանն ու Աբդոլլահիանը քննարկել են անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր:

Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից. Ամիրբեկով:

Հայաստանը փորձում է մեզ մեղադրել բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար. Լավրով:

Լավրովը մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը հաջողվել է մեղմել. Բայրամով:

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժություններ են անցկացնում. Աքթուրք:

Ֆիդանը Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ կհաստատվի Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքը։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակից «անցանկալի անձ» է ճանաչվել: 

Կիմ Չեն Ընը կոչ է արել ակտիվացնել պատերազմի նախապատրաստմանն ուղղված ջանքերը:

Թուրքիայում շղթայական վթարի հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում