Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր:

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և իրականացման փուլում են. Մհեր Գրիգորյան:

Միջազգային հանրությունը պետք է մերժի Հայաստանի դեմ Ադրբեջանի տարածքային նկրտումները. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում. Միլլեր:

Բլինքենը և Ֆիդանը մշտապես քննարկում են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը. Միլլեր:

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների առիթով:

Իրանում ահաբեկչական հարձակումից զոհվել է 12 ոստիկան, 7 մարդ վիրավոր է:

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը:

Օրբանն արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրումը:

Գազայում հումանիտար իրավիճակը սրվում է, զոհերի թիվը հասնում է 19.000-ի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում