Դատախազ Արմեն Մուրադյանը հրապարակել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական ճառը

ԼԼուսինե Մուրադյան

Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի յուրացման համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը հանդես է եկել մեղադրական ճառով։

Նա պահանջել է Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Դատախազը նաև միջնորդել է ամբողջությամբ բավարարել կես միլիարդ դրամ բռնագանձելու՝ դատախազության հայցը։

Ճառից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց` երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում