Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց անվասայլակով, շարունակվում է նրա գործով նիստը | ՈՒՂԻՂ

ԱԱրսեն Մկրտչյան

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել անվասայլակով՝ շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ։

Դատարանում շարունակվում է նրա և եղբորորդու  գործով նիստը։ Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը Խաչատրյանի խափանման միջոց այլընտրանքային գրավը կալանքով փոխելու միջնորդություն ներկայացրեց։

Ըստ դատախազի՝ Խաչատրյանը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, խոչընդոտում է դատարանում գործի քննությունը։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացում, վատնում կատարելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում