Օրը՝ 60 վայրկյանում | 07.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Կառավարությունում և Ազգային ժողովում 1 րոպե լռությամբ են մեկնարկել նիստերը:

Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն գուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը. Ալեն Սիմոնյան:

Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն:

Ռուսաստանի նախագահի ընտրությունը նշանակվել է 2024 թվականի մարտի 17-ին

Օ՛Բրայանը Բաքվում հանդիպել է Ալիևի և Բայրամովի հետ:

Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում ընդունել Միրզոյանին և Բայրամովին. Օ՛Բրայեն:

Ադրբեջանի հետ բարեկամությունը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Կոբախիձե:

Ռայիսին մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ:

ԱՄՆ-ը դեմ կլինի Գազայի հատվածում բուֆերային գոտու ստեղծմանը. Միլլեր:

Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր:

Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու մասին օրինագիծը քվեարկություն չի դրվել ԱՄՆ Սենատում:

Կարմիր մահիկը 80 բեռնատար օգնություն է հասցրել Գազայի հատված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում