Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2023

ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են 10 մլն դոլար հատկացնել Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հանդիպումը:

Մոսկվան հեռանկարային է համարում Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային հարթակը. Լավրով:

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով. ТАСС:

Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով. Ժոզեպ Բորել:

Ռուսական կողմը հայտարարել է ուկրաինական 40 ԱԹՍ-ի վնասազերծման մասին:

Իսրայելական զորքերը գրոհել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը զգուշացրել է Իսրայելին Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի հետապնդման հետևանքների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում