ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ-ների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպմանը քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցեր

ԼԼուսինե Մուրադյան

ՌԴ մայրաքաղաքում օրերս տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարությունների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպում-քննարկում: Անդրազգային բնույթի, այդ թվում` կիբեռհանցագործությունների դեմ պայքարին առնչվող քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներ։

Վարդան Վարդանյանը ներկայացրել է կիբեռհանցագործությունների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը, դրա դեմ պայքարում մշակված գործիքակազմը և դրական փորձը։ Նա ընդգծել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ անդամ պետությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ։

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվել են նաև մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում