ՄՄանե Գևորգյան

ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը

ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։

 

«Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ Լարսում հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը «Լուրերին» հայտնել էր, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ, խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնադզոր»-ի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում