Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին հորդորել է շարունակել աջակցությունը Ուկրաինային

ՄՄերի Ներսիսյան

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը Ուկրաինային տրամադրվող աջակցությունն է և հաջորդ տարի նախատեսված հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստումը: ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին հորդորել է շարունակել աջակցությունը Ուկրաինային, նրա խոսքով և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը պայքարում են հետագա ռազմական օգնության շուրջ համաձայնության գալու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև արևմտյան երկակի ստանդարտների շուրջ վերջերս ակտիվացած մեղադրանքներին. Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինայի և Գազայի պատերազմները շատ տարբեր են, և պետք չէ համեմատել դրանք: «Կարևոր է, որ «ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ողջունելով ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը և գերիների փոխանակումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն ակտիվ դեր չի խաղում այս պատերազմում:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանն այսօր կմիանա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում