Օրը՝ 60 վայրկյանում | 28.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ալիևը Բլինքենին ասել է, թե Կոնգրեսում Հարավային Կովկասի մասին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենը կողմնակալ հայտարարություններ է արել:

Վարչապետ Փաշինյանի բարեփոխումները պետք է ոգևորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար. Օ՛Բրայեն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող գերեվարված հայերին:

Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել. Caucasus Heritage Watch:

Թուրքիային F-35-երի մատակարարումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի հայտի վավերացումը փոխկապակցված են. Բիլստրյոմ:

Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim:

Վրաստանի խորհրդարանը չի գրանցել Ռուսաստանի դեմ «Վրաստանի պաշտպանության ակտ» բանաձևը:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են ևս 2 օրով երկարաձգել հրադադարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում