Օրը՝ 60 վայրկյանում | 25.11.2023

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: 

Նոյեմբերի 27-29-ը Հայաստանում կլինի ԵՄ փաստահավաք առաքելությունը:

Վահան Քերոբյանը Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպել է Իտալիայի զբոսաշրջության նախարարի հետ: Հունաստանի ներկայացուցչի հետ քննարկել է զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում հայ-հունական հարաբերությունները:

Ամփոփվել են «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնի նախնական արդյունքները. հանգանակվել է մոտ 8.4 մլն դոլար:

«Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը շարունակվում է:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ազատ են արձակել տասնյակ պատանդների:

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ գործակցության համար. Bloomberg:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ քաղաքական քննարկումներ չի անցկացնի արևելյան սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Օրպո:

Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն գործակցության կոնկրետ նախաձեռնություններ:

Անկարայում անցկացվել է ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 18-րդ նիստը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում