Օրը՝ 60 վայրկյանում | 22.11.2023

ՄՄանե Գևորգյան

Իրաքի նախագահը պաշտոնական այցով Հայաստանում է։ Նա հանդիպումներ է անցկացրել ՀՀ նախագահի և վարչապետի հետ։

Կա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն. ՀՀ ԱԳՆ պատասխան հայտարարությունը Ադրբեջանին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա. Ալիև։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի նիստին։

Կրեմլն ակնկալում է, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով։

Մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության ապահովման առումով. Զախարովա։

ԱՄՆ-ը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Զախարովա:

Հունգարիան կավելացնի Ադրբեջանից գազի գնումները։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այլևս տեղ չունի Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև։

Ադրբեջանում ձերբակալել են նախագահի շրջապատում կոռուպցիան հետաքննող լրագրողներին. BBC։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում