Օրը՝ 60 վայրկյանում | 18.11.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանի ԶՈՒ կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ:

Երևանում ընթանում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. 47 երկրից ժամանել է շուրջ 300 պատվիրակ:

Եթե ապագան չպլանավորվի, ճգնաժամերն ու բախումները ծավալվելու արգելք չեն գտնի իրենց ճանապարհին. Փաշինյանի ելույթը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում:

ՀՀ-ն որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին համագործակցել. Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել. Խանդանյան:

Հաջիևը մեղադրել է եվրոպական կառույցներին, որ երբեք արդար չեն գործել Ադրբեջանի հանդեպ:

Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ՀՀ ԱԳ նախարարը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Խաղաղության խաչմերուկի տնտեսական հնարավորությունները:

Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում