3 վիրավորներից մեկը ոստիկանության աշխատակից է, զոհը՝ կանաչապատման աշխատակից. ԵՊՀ ռեկտորի խորհրդական

ԱԱնժելիկա Ժամհարյան

Նկուղային հարկում հանդերձարան է եղել՝ նախատեսված կանաչապատման աշխատակիցների արտահագուստը փոխելու և գործիքները պահելու համար: Այս մասին ասել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը:

3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։

Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: 

ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում