Եվս 3 տարով երկարաձգվեց 82 բնակավայրի գազի, լույսի, ոռոգման ջրի դիմաց փոխհատուցում տրամադրելու օրենքը

ԼԼուսինե Մուրադյան

Սահմանամերձ համայնքներում՝ 82 բնակավայրում, իրականացվում են մի ամբողջ շարք սոցիալական օժանդակության ծրագրեր: Օրենքը գործում է 2015 թվականից, մայր օրենքն ընդունվել էր 3 տարի ժամկետով, և այն իր գործողության ժամկետի մեջ 2 անգամ երկարաձգվել է: Այդ մասին Ազգային ժողովի նոյեմբերի 14-ի նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Հիմա նորից բերել ենք օրենքի նախագիծ Ազգային ժողով, որով առաջարկում ենք ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը»,- ասաց նա և հիշեցրեց, որ գործող օրենքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Սոցաջակցություն է տրամադրվել Արարատի 2 համայնքի, Գեղարքունիքի՝ 3, Վայոց ձորի՝ 2, Սյունիքի՝ 5, Տավուշի՝ 11 համայնքի: Դրանք 23 համայնք են, որոնց մեջ ընդգրկված է 82 բնակավայր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում