Օրը՝ 60 վայրկյանում | 10.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը Փարիզում Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Ներկայացուցիչների պալատում Միացյալ Նահանգներին կոչ է արել աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը. Անվտանգության խորհրդի քարտուղար:

Բրյուսելը նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը. Արմեն Գրիգորյան:

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Գալուզին:

Հայաստանը հրաժարվում է ճանապարհ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան. Ալիև:

Թեհրանը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի վերակառուցմանը. Ռայիսին՝ Ալիևին:

Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովի Արևելյան մասում հորատումների համար:

Մենք չենք ձգտում նվաճել կամ կառավարել Գազան. Նեթանյահու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում