Օրը՝ 60 վայրկյանում | 08.11.2023

ԼԼուսինե Մուրադյան

1 օրում 2 երկրաշարժ՝ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. այն զգացվել է նաև Հայաստանում:

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան:

Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Արևմուտքը չմիջամտի. Պատրուշև:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն:

Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարներն Ադրբեջանին կոչ են արել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները:

Յոթի խումբը դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին:

Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերը:

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում