Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ԹԹերեզա Կասյան

Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ․ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է օդանավակայանի տարածք

Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ․ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է օդանավակայանի տարածք

Երեկ երեկոյան Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ՝ զինված տղամարդու մեքենայով տարածք ներխուժելու պատճառով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը, հղում կատարելթվ օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Այսօրվա համար նախատեսված է 286 չվերթ (139 մեկնում և 147 ժամանում), որը պետք է տեղափոխի մոտ 34,5 հազար ուղևոր, այս պահին արդեն չեղարկվել է 61 չվերթ (34 մեկնում և 27 ժամանում) Օրվա ընթացքում կլինեն ևս չեղարկումներ և հետաձգումներ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նախորդ գիշեր չեղարկվել է վեց մեկնում և չորս ժամանում։ Համբուրգ մեկնող ևս 17 ինքնաթիռներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ընդհանուր առմամբ երեկ ստեղծված իրավիճակից տուժել է մոտավորապես 3,2 հազար ուղևոր։

Շաբաթ՝ նոյեմբերի 4-ի երեկոյան Համբուրգի օդանավակայանը փակվել է «ոստիկանության միջոցառումների» պատճառաբանությամբ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ խոշոր գործողություն են իրականացնում թռիչքուղում, խոսքը ահաբեկչության և պատանդներ պահելու մասին է։

Bild գործակալության փոխանցմամբ՝ զինված տղամարդն իր մեքենայում է գտնվում չորսամյա դստեր հետ։ Ոստիկանությունը նշել է, որ հնարավոր պատճառ կարող է լինել երեխայի խնամակալության հետ կապված վեճը։

Ավելի ուշ Bild-ը հայտնել է, որ տղամարդը 35-ամյա թուրք է Ներքին Սաքսոնիայից, ով ցանկանում է դստերը տանել Թուրքիա։ Ներխուժելով օդանավակայան՝ նա մեքենան կայանել է հենց Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի մոտ, որտեղից պետք է տարհանվեին ուղևորները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում