Օրը՝ 60 վայրկյանում | 31.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, սպանվել է 3 երեխա, 42 անձ անհետ կորած է համարվում. Քննչական կոմիտե:

Մարգարայի կամրջի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում. Գնել Սանոսյան:

Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները, ուժի կիրառումը չպետք է անհետևանք մնա. Վիկտոր Ռիխտեր:

ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, Բելառուսին հորդորել է ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ուկրաինան և Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի անկարգությունների կազմակերպմանը. Պուտին:

Չնայած Իսրայելի հարցում Վաշինգտոնի և Անկարայի տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր:

Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու:

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցում է 8300-ը, վիրավորներինը՝ 21 հազարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում