Հոկտեմբեր 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հոկտեմբեր 27-էն անցած է 24 տարի. Վարչապետ Նիկոլ Փաշինեան Ազգային ժողովի նախագահին հետ յարգանքի տուրք մատուցեց ոճրագործութեան զոհերու յիշատակին:

Հայաստանի, Վրաստանի և Ատրպէյճանի վարչապետներու ոչ պաշտօնական շփում եղած է:

Յարատև խաղաղութիւնը տարածաշրջանի բոլոր երկիրներուն յանձնառութիւնը և գործօն քայլերը կը պահանջէ . Միրզոյեան:

Այսօր խնդրեցի պարոն նախարարէն, թոյլ տալ Երևանի մէջ ստեղծելու Հունկարիոյ հիւպատոսարան. Փեթըր Սիարթօ:

Կը յիշում եմ և կը պահանջեմ. Գանատայի Արտաքին գործոց նախարարի գրառումը:

Հայաստանի ու Ատրպէյճանի միջև խաղաղութեան պայմանագիրը կը բխի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերէն. Միլլըր:

Եւրոպայի խորհուրդի քոնկրեսը դատապարտած է Լեռնային Ղարաբաղի վրայ Ատրպէյճանի յարձակումը:

Լեռնային Ղարաբաղի հայերուն համար տուներէն հեռանալը միակ հնարաւոր տարբերակն էր. Տունիա Միատովիչի զեկոյցը:

Իրան զօրավարժանք սկսած է Նեսրապատ և Սպահան քաղաքներուն մէջ:

Իսրայէլի առաջնորդները տարաձայնութիւն ունին Կազայի վրայ յարձակելու հարցով. The New York Times:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում