1 մլրդ 800 մլն դրամ կհատկացվի կենսաթոշակառուների՝ անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացն ապահովելու համար

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստին չզեկուցվող նախագծով առաջարկվեց ԱՍՀՆ-ին տրամադրել 1 միլիարդ 800 միլիոն դրամ՝ ապահովելու համար կենսաթոշակառուների, նպաստառուների՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունը ապահովելու համար: Այդ մասին Կառավարության հոկտեմբերի 26-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի մեկնարկից ի վեր մենք յուրաքանչյուր ամիս ունեցել ենք բոլոր ցուցանիշների աճ, այդ թվում՝ սեպտեմբեր ամսվա:

Սեպտեմբեր ամսվա անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 5 միլիարդ 740 միլիոն, որի դիմաց մեր հայրենակիցներին տրվել է 481 միլիոն դրամ հետվճար:

Նաև ավելի քան 9000-ով ավելացել է շահառուների թիվը, և այս պահի դրությամբ մենք ունենք 150 հազար շահառու, իսկ մեկնարկից ի վեր ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 49 միլիարդ դրամ, որի դիմաց այս 1 տարի և 2 ամիս ժամանակահատվածում տրվել է 4,1 միլիարդ դրամ հետվճար:

Թվերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հետվճարի համակարգին միացան 2 նոր բանկեր՝ «Հայէկոնոմբանկը» և «Յունիբանկը», ինչպես նաև հուլիս ամսվա ընթացքում կատարված կենսաթոշակների բարձրացումը: Սա նույնպես նպաստել է, որպեսզի մեր հայրենակիցների շրջանում հետաքրքրությունն ավելի մեծանա անկանխիկ գործարքներից հետվճար ստանալու այս ծրագրի նկատմամբ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում