Առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը. Միրզոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին: Տեղի է ունեցել նրա և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև Հայաստանի և Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Շնորհակալություն հայտնելով Կանադայի Կառավարությանը այս դժվար պահին ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար օգնություն տրամադրելու համար՝ Միրզոյանը կրկնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առաջ մղել խաղաղության օրակարգը, սատարել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը:

«ՀՀ-ն ակնկալում է, որ իր պատրաստակամությունը լիարժեք կփոխադարձվի տարածաշրջանի մյուս երկրների կողմից, ինչպես նաև լիակատար գործնական աջակցություն կունենա մեր միջազգային գործընկերների կողմից: Այդ կերպ մենք հնարավորություն ենք տեսնում կարգավորել առկա խնդիրներն այն սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումը գտան Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Այդ նպատակով առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ բացառելով առավելապաշտական նկրտումները, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը, հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, և մենք շահագրգիռ ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության վրա, ինչպես նաև համաձայն փոխադարձության և հավասարության սկզբունքների՝ մի իրական խաչմերուկ ստեղծելով ՀՀ տարածքում»,- ասել է Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում