Օրը՝ 60 վայրկյանում | 24.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած համատեղ հայտարարություն է ընդունվել:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել:

Վաշինգտոնը ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թեհրանում կայացած հանդիպման մասին:

Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության հենասյունն ու խարիսխն է. Քանանին՝ «3+3» հանդիպման մասին:

Լավրովի հետ հանդիպմանը Իրանի նախագահը տարածաշրջանի հարցերը օտարների միջամտությամբ լուծելը համարել է «ճգնաժամածին»:

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար:

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը:

Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ:

Մակրոնը մեկնել է Թել Ավիվ:

ՀԱՄԱՍ-ը սպառնում է ոչ միայն հրեաներին, այլև ամբողջ աշխարհին. Նեթանյահու:

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ ավելի քան 400 օբյեկտի, մի քանի հրամանատար սպանվել է:

ՄԱԿ-ը շարունակում է ահազանգել Գազայի հատվածում հումանիտար աղետի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում