Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ն կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար. վարչապետը՝ Եվրոպական խորհրդարանում:

ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա:

ՌԴ խաղաղապահների անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց ԼՂ-ն. Փաշինյան:

Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 հազար մարդ. Ալիև:

ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները չեն ազդել Հայաստանի վարկանիշի կամ դրա հեռանկարի վրա. Fitch-ի զեկույցը:

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի՝ ավելի քան 200 ռազմական օբյեկտ թիրախավորելու մասին:

Անկարան առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծել:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված՝ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը:

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում