Հոկտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Վարչապետը աշխատանքային այցելութեամբ Սթրազպուրկ մեկնած  է. ան ելոյթ պիտի ունենայ Եւրոպայի խորհրդարանին մէջ:

Անահիտ Մանասեան ընդունեց Եւրոպայի խորհուրդի մարդկային իրաւունքներու յանձնակատարը: Տունիա Միատովիչ Հայաստանէն յետոյ  նաև Ատրպէյճան  և Լեռնային Ղարաբաղ պիտի մեկնի:

Politico-ի յօդուածը սխալ է և որևէ ձևով չարտացոլեր պետական քարտուղար Պլինքընի ըսածները. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Հակամարտութիւնը պիտի շարունակուի, քանի դեռ պաղեստինցիները ձեռք չեն բերած անկախութիւն. Մահմուտ Ապպաս:

Մահմուտ Ապպաս ՀԱՄԱՍ-ը չի համարեր պաղեստինցիներուն օրինական ներկայացուցիչ:

ՄԱԿ-ը յայտնած է, որ Կազայի աւելի քան 1 միլիոն բնակիչ ստիպուած եղած է լքել տուները:

Մտնելու են Կազա՝ արմատախիլ ընելու ՀԱՄԱՍ-ը. Իսրայէլի պաշտպանութեան բանակի գլխաւոր շտապի պետ:

Մոսատը աջակցած է Իսրայէլի մէջ Al Jazeera գրասենեակը փակելու առաջարկին:

Թեհրան Կազայի շուրջ իրավիճակը քննարկած է Փարիզի և Փեքինի հետ:

Վրաստանի Սահմանադրական դատարանը արտօնած է նախագահ Զուրապիշվիլիի պաշտօնանկ ընելու գործընթացը սկսելու:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում