ԱԱնժելիկա Ժամհարյան

Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին

Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին

Կանադայում «Հայաստան» հիմնադրամի կողմից արցախցիների համար կազմակերպված դրամահավաքից առաջ միջադեպ է տեղի ունեցել: ՀՅԴ-ական երիտասարդները Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանին փորձել են թույլ չտալ մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին:

«Արցախահայությունն այսօր մեր կարիքն ունի, մենք պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել:

Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին»,- ցուցարարներին ասել է Կանադայում ՀՀ դեսպանը:

Դեսպանը հորդորել է վեր կանգնել անձնական շահերից, ներս մտնել և հանգանակություն անել:

«Շատ ցավում եմ, որ սրա մասին խոսում եմ, բայց եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինենք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ, համալրեք բանակի շարքերը: Այնքան հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ` ՀՀ դեսպանը մտնի»,- ասաց դեսպանը` խորհուրդ տալով դառնալ ՀՀ քաղաքացի և իրենց քվեներով ձևավորել իրենց համար ցանկալի իշխանություն:

«Ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակների, գնում եք լուռումունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության դիմաց, գալիս եք, ՀՀ դեսպանության դիմաց ձեր տղամարդկությունը բռնում է, ամբողջ շենքը ներկ եք անում, դա՞ է հայրենասիրությունը»,- դիմելով երիտասարդներին` հարց ուղղեց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում