ԴԴիանա Գասպարյան

Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստանի իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ավելի վաղ էլ Բաբայանը Հանրայինի եթերում ԼՂ-ի բարձրագույն նախկին ու ներկա ղեկավարությանը մեղադրել էր օտարերկրյա գործակալ լինելու, պետական արխիվները վերացնելու, ռազմամթերքը հակառակորդին հանձնելու համար:

Դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Բաբայանի հաղորդման և ավելի վաղ Առաջին ալիքի եթերում արած հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով:

«Լուրերի» հետ զրույցում Սամվել Բաբայանի ներկայացուցիչը նշել է, որ Բաբայանը՝ որպես իր ներկայացրած հաղորդման հեղինակ, հարցաքննվել է: Գործով մեղադրյալներ այս պահին չկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում