Օրը՝ 60 վայրկյանում | 13.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը` շինծու մեղադրանքներով:

Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան:

Բաքվում դեռևս պատանդ պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն. ԱԳՆ խոսնակ:

Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանը. Պուտին:

ԵԽԽՎ պատգամավորները դատապարտել են ԼՂ-ի հետ կապված Նախարարների կոմիտեի անգործությունը:

Ադրբեջանը չի միացել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ու բռնությունները դատապարտող՝ ԱՊՀ երկրների հայտարարությանը:

Իրանի ԱԳ նախարարը Բաղդադում քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Ժապարովն ու Ռահմոնը քննարկել են երկու երկրի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը:

Վրաստանի իշխող կուսակցությունն անհնար է համարել նախագահի իմփիչմենթը ձայների բացակայության պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում