ԵՄ-ն 75 միավոր տրանսպորտային միջոց կնվիրի Պարեկային ծառայությանը

ԼԼուսինե Մուրադյան

Եվրոպական միությունը նախատեսում է ՀՀ-ին անհատույց՝ որպես սեփականություն, հանձնել 75 միավոր տրանսպորտային միջոց, որն ամրակցվելու է Պարեկային ծառայությանը։ Տրանսպորտային միջոցների հանձնումն իրականացվելու է երկու փուլով։ Ներկայումս իրականացվում են Եվրոպական միության կողմից 51 միավոր տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետությանը հանձնելու աշխատանքները։ Այդ մասին որոշումն ընդունվեց Կառավարության՝ հոկտեմբերի 12-ի նիստին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հիշեցրեց, Պարեկային ծառայությունը գործում է 6 մարզերում և Երևան քաղաքում, իսկ այս ամսվա վերջից կգործի ՀՀ ամբողջ տարածքում՝ ներառելով Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Ձեռք բերվելիք տրանսպորտային միջոցները տրամադրվելու են այս 4 մարզում ծառայություն իրականացնելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշման նախագծին, հիշեցրեց, որ դեկտեմբերին Պարեկային ծառայությունը կգործարկվի նաև Սևանա լճում:

«Մենք այս պահին ունենք 2 մոտորանավակ, որը ՀՀ-ին նվիրել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ևս 2 մոտորանավակ ձեռք ենք բերում մրցույթով, ևս 1 մոտորանավակ մենք որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից: Երբ կգա, տեղ կհասնի, այդ ժամանակ կասենք՝ որ երկրից է նվերը»,- ասաց նա և ընդգծեց՝ ջրային ոստիկանության մուտքը նշանակելու է նոր իրավակարգ Սևանա լճի վրա, և պետք է նախապատրաստել բնակչությանը այս ծառայության գործունեությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում