2023-ի հունվար-օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է վերջին 5 տարիների համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է վերջին 5 տարիների համեմատ ծնելիության ամենաբարձր ցուցանիշը:

«Սա նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի էական նվազում ունենք»,- ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է»:

Վարչապետը նաև հույս հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված ծրագրերը կօգնեն, որ նրանք ՀՀ-ից չհեռանալու որոշում կայացնեն, և ծնելիության առումով տվյալները բարելավեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում