Օրը՝ 60 վայրկյանում | 10.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:

Պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Ալիև:

Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ. Զախարովա:

Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակն է. Լավրով:

Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանը միտված քաղաքականություն է ակնկալում:

Ադրբեջանը էներգետիկ ոլորտի վերականգնման համար սարքավորումներ կփոխանցի Ուկրաինային:

Իսրայելի դեմ ողջ գործողությունը Պաղեստինն ինքնուրույն է կազմակերպել. Ալի Խամենեի:

Ռուսաստանը կփորձի օգնել Իսրայելին և Պաղեստինին կարգավորման ուղիների որոնման հարցում. Պեսկով:

Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը դատապարտում են Իսրայելի դեմ հարձակումը. համատեղ հայտարարություն:

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 4500 հրթիռ. Իսրայելի ՊԲ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում