Հոկտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Կարմիր խաչ միջազգային կոմիտէի խումբերը կը շարունակեն Լեռնային Ղարաբաղի մէջ մնացած մարդոց որոնումը:

ՄԱԿ-ի առաքելութիւնը երկրորդ անգամ ուղևորուած է Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղի մէջ ռուսական խաղաղապահ զօրակազմի առաքելութիւնը աւելի քան պահանջուած է. Կալուզին:

Երևանի և Պաքուի միջև հակամարտութեան դեռ վերջակէտ չէ դրուած. Կալուզին:

Վրաստանի հնարաւոր մասնակցութիւնը Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան գործընթացին «ամենաճիշտ ընտրութիւնն է». Ալիև:

Թեհրան կ՛ողջունէ Իրանի տարածքով Ատրպէյճանի ու Նախիջևանի միջև միջանցքի հաստատումը. Քանանի:

Իսրայէի դէմ պաղեստինեան ՀԱՄԱՍ-խմբաւորման յարձակումին և հրէական պետութեան պատասխան գործողութիւններու հետևանքով երկու կողմն ալ ունին հարիւրաւոր զոհեր և հազարաւոր վիրաւորներ:

Իսրայէլի մէջ Հայաստանի դեսպանատունը յայտարարեց, որ Կազայի գօտիէն 80 քմ․ շառաւիղով բնակիչներուն տարհանելու հնարաւորութիւն չունի:

Մենք դեռ ապացոյցներ չենք տեսած, որ Իրան կանգնած է Իսրայէլի դեմ յարձակումի թիկունքին. Պլինքըն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում