Հոկտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Ուղիղ կ՛ըսեմ, որ սա կը նշանակէ հրաժարիլ Հայաստանի անկախութենէն. վարչապետը՝ Ալմա Աթայի հռչակագիրէն և Փրակի գործընթացէն հրաժարելու հետևանքներու մասին:

Հայաստան տեղափոխուած Լեռնային Ղարաբաղի հայերուն թիւը անցաւ 100.630-ը:

Հայաստան կը ձեռնարկէ բոլոր քայլերը ապօրինաբար ձերբակալուած ԼՂ ներկայացուցիչներու իրաւունքները պաշտպանելու համար. ԱԳՆ:

Ղարաբաղի մէջ խաղաղապահներուն գտնուելու ժամկէտը կ՛որոշուի Պաքուի հետ. Զախարովա:

Իրան պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ատրպէյճանի սահման. Մոհամմատ Պաղերի:

Կովկասեան ճգնաժամը կրնայ լուծուիլ այս տարածաշրջանի դերակատարներու և հարևաններու մասնակցութեամբ. Ապտոլլահիան:

Լեռնային Ղարաբաղէն բնակչութեան կամաւոր հեռանալու մասին սուտերը ոչ ոքի չեն մոլորեցներ. Ֆրանսայի ԱԳ նախարար:

Մենք ցեղային զտման, ԼՂ հայերուն համար ողբերգական պայմաններ ստեղծելու ականատեսն ենք. Անտրէյ Կովաչև:

Ժոզեփ Պորել ողջունեց Հայաստանի կողմէն Հռոմի կանոնադրութեան վաւերացումը:

Կը յարգենք իւրաքանչիւր երկրի՝ Հռոմի կանոնադրութեան միանալու իրաւունքը. Ամերիկայի պետական քարտուղարութիւն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում