Օրը՝ 60 վայրկյանում | 04.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ուղիղ ասում եմ, որ սա նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. վարչապետը՝ Ալմա Աթայի հռչակագրից և Պրահայի գործընթացից հրաժարվելու հետևանքների մասին:

Հայաստան տեղափոխված ԼՂ հայերի թիվը հատել է 100.630-ը:

ՀՀ-ն կձեռնարկի բոլոր քայլերը ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու համար. ԱԳՆ:

Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ. Զախարովա:

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկելու Հայաստանի ու Ադրբեջանի սահման. Մոհամմադ Բաղերի:

Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ. Աբդոլլահիան:

ԼՂ-ից բնակչության կամավոր հեռանալու մասին ստերը ոչ ոքի չեն մոլորեցնի. Ֆրանսիայի ԱԳ նախարար:

Մենք էթնիկ զտման, ԼՂ հայերի համար ողբերգական պայմանների ստեղծման ականատեսն ենք. Անդրեյ Կովաչև:

Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

Հարգում ենք յուրաքանչյուր երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու իրավունքը. ԱՄՆ պետքարտուղարություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում