Օրը՝ 60 վայրկյանում | 02.10.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. հայկական կողմում տուժածներ կան. ՊՆ:

Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100.500 անձ:

Վագիֆ Խաչատրյանի շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան:

Եվրոպան պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի փախստականներին և միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ. Յուրգեն Տրիտին:

Ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հակասությունների վերացումը և դեմ ենք տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը. Քանանի:

Պետք է ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները զսպելու համար. Ջոն Ինյարիտու:

Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. ՄԱԿ-ի նախկին փորձագետ:

Հռոմի Պապը Երևանի և Բաքվի միջև երկխոսության հորդոր է հղել:

Սիրիան Թուրքիային կոչ է արել զորքերը դուրս բերել երկրից. Բասամ ալ Սաբահ:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է դատապարտվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում