Օրը՝ 60 վայրկյանում | 26 .09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Առնվազն 19 հազար մարդ հատել է Կոռնիձորի անցակետը. տեղահանվածներից ավելի քան 2500-ն ապահովվել է կեցավայրով:

Ստեփանակերտի պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները բժիշկներն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան:

ԼՂ տարածքում որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի:

ԱՄՆ կառավարությունը ԼՂ բնակչության կարիքների համար հատկացնում է 11,5 միլիոն դոլար. ասել է Սամանտա Փաուերը՝ Կոռնիձորում:

Եվրամիությունը 5 միլիոն եվրոյով ավելացնում է ֆինանսավորումը ԼՂ ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար:

Շվեդիան Կարմիր խաչին 15 միլիոն շվեդական կրոն է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքների համար:

ՄԱԿ-ը, Ֆրանսիան պատրաստ են աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել:

Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում