Օրը՝ 60 վայրկյանում | 25.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները շարունակում են տեղափոխվել Հայաստան. առաջնահերթությունը տրվում է անօթևան մնացածներին և տեղահանվածներին:

ԼՂ-ում հայտնաբերվել է ավելի քան 100 աճյուն․ որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է:

Իվանյանում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ:

Հայաստան են ժամանել Սամանթա Փաուերը և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Սամանթա Փաուեր:

Թույլ չենք տա, որ աշխարհի առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը ԼՂ-ում հայկական քաղաքակրթության ոչնչացման հարցում. Լեմկինի ինստիտուտ:

Ռուս խաղաղապահները փաստացի Ադրբեջանի տարածքում են. Պեսկով:

Միշուստինը հայտնել է Բիշքեկում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպման մասին:

Կալյուրանդը և Եվրախորհրդարանի ևս 3 պաշտոնյա կոչ են անում դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում