ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին` Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների մասին

Զելենսկին` Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումների վերսկսումը. բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10–11-ը։

«Դա կլինի բանակցությունների ձևաչափ՝ թիմերի մակարդակով։ Ակնկալում ենք, որ այս ձևաչափով աշխատանքը, ինչպես նաև մեր մյուս դիվանագիտական քայլերը ճանապարհ կբացեն առաջնորդների մակարդակով եռակողմ բանակցությունների համար, քանի որ դրանք ի վիճակի են լուծել երկարաժամկետ խաղաղության հասնելու և երաշխավորված անվտանգության ապահովման համար անհրաժեշտ առանցքային հարցերը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Կիևը շատ առարկայորեն համակարգում է իր դիրքորոշումը Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հետ բանակցությունների հիմնական կետերի շուրջ։

«Եվրոպան մասնակցում է խաղաղության հասնելու գործընթացին, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձևավորենք միասնական եվրոպական դիրքորոշում անվտանգության մարտահրավերների, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է ավարտվի այս պատերազմը»,- նշել էր Ուկրաինայի ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում