Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է էլեկտրոնային մատյաններ լրացնելու մասով ուսուցիչների դժգոհություններին

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ էլեկտրոնային մատյաններ լրացնելու մասով ուսուցիչների դժգոհություններին:

Նախարարը նախ տեղեկացրեց, որ դրանք հանրակրթության մեջ նորություն չեն, դեռ քովիդի շրջանում էին օգտագործվում, ապա մանրամասնեց, թե ինչ է փոխվել էլեկտրոնային մատյաններում, ինչն էլ ուսուցիչների դժգոհությունն է առաջացրել:

«Փոխվել է այն, որ մենք էլեկտրոնային մատյանում ընձեռել ենք հնարավորություն, որ մարդը ոչ թե առանձին փաստաթուղթ կազմի և կցի էլեկտրոնային մատյանին, ինչպես նախկինում էր, այլ հենց այդտեղ լրացնի տվյալները: Այսինքն՝ երբ բացում է էլեկտրոնային մատյանը, իր առաջ կգա իր դասարանը, այդ օրվա դասը, նաև դասի վերջնարդյունքը՝ ինչ թեմա է տալու, և թե դասի վերջին ինչ է ակնկալելու: Սա իրենց աշխատանքի մի մասն է, ոչ մի հավելյալ բան կամ հավելյալ պահանջ չկա:

Դժգոհությունն առաջ է եկել այն բանից, որ մեր ուսուցիչները, ինչպես և սովորաբար կրթական համակարգում աշխատակիցների մեծ մասը, փոփոխությունների դժվար են գնում, և, բնականաբար, դա պահանջում է ժամանակ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ նախարարություն եկած ուսուցիչների հետ խոսել են և պայմանավորվել, որ նրանց ժամանակ կտան, որպեսզի դանդաղ տեմպով փոփոխությունն արվի:

«Այն, որ դա պիտի արվի, և դա իրենց աշխատանքի մի մասն է, այստեղ որևէ հարց չի կարող լինել»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում