Սեպտեմբեր 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կենսական ապրանքներով մարդասիրական բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով Լեռնային Ղարաբաղ մուտք գործեց:

Պաքուն համաձայնած է, որ Լաչինի միջանցքը և Աղտամ-Ստեփանակերտ ճամբան միաժամանակ օգտագործուին Կարմիր խաչի կողմէն:

Ամերիկան կոչ ըրած է Լաչինի և Աղտամի երթուղիները անյապաղ և միաժամանակ բանալու:

Մենենտեզ կոչ ըրած է պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմին դէմ՝ պատերազմական յանցագործութիւններուն համար:

Կարմիր խաչի օգնութեամբ 13 բուժառու Լեռնային Ղարաբաղէն Հայաստան տեղափոխուած է:

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակած են Վերին Շորժայի հայկական դիրքերուն ուղղութեամբ․ Պաշտպանութեան նախարարութիւն:

Հայաստանի հետ ոչ մէկ խնդիր ունինք, և Նիկոլ Փաշինեանին հետ խնդիրներ չկան. Փութին

Ռուսաստանը Հայաստանին կը վերաբերի որպէս դաշնակիցի. Օւերչուկ:

Կը դատապարտենք Հայաստանի ինքնիշխան տարածքին վրայ հարձակումի որևէ ծրագիր. Freedom House:

Լիպիայի Տեռնա քաղաքը ջրհեղեղի պատճառով կայ առնուազն 1000 զոհ, անհետ կորածներու թիւը կրնայ հասնիլ 10000-ի:

Մարոքի երկրաշարժին պատճառով զոհուածներու թիւը մօտեցած է 3000-ի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում