Օգոստոս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Աղտամէն Ստեփանակերտ ճամբուն Կարմիր մահիկի աշխատակիցներուն և Լեռնային Ղարաբաղի բնակիչներուն միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և պատնէշներ տեղադրած են:

Փարիզի քաղաքապետին գլխաւորած պատուիրակութիւնը 10 բեռնատարներով շարասիւնը ուղեկցած է մինչև Կոռնիձորի սահմանային հատուած:

Ֆրանսան պէտք է իր դիրքը օգտագործէ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդին մէջ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքներուն վերաբերեալ բանաձև ընդունելու համար. Իտալկոյի կոչը Մաքրոնին:

Մեր ուղերձը կը յղենք Ֆրանսայի նախագահին, եւրոպական կառոյցներուն՝ ինչպէս նաև Եւրոպայի խորհուրդին. Սթրասպուրգի քաղաքապետ:

Ֆրանսան պէտք է հաշուի առնէ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ատրպէյճանի դիրքորոշումները. Զախարովա:

Լաչինի միջանցքէն առևանգուած երեք անձերու իրաւունքներու պաշտպանութեան վերաբերեալ դիմում ներկայացուած է Մարդու իրաւունքներու եւրոպական դատարան:

Մաքրոն և Ալիև հեռախօսազրոյց ունեցած են:

Ռուսաստանի եօթ շրջաններ ուքրանական անօդաչուներու յարձակման ենթարկուած են, Ուքրանիոյ մայրաքաղաքը նոյնպէս օդային յարձակումի ենթարկուած է:

Եւգենի Պրիգոժինը Սանկտ Փեթերպուրկի մէջ յուղարկաւորած են առանց զինուորական պատիւներու:

Ափրկէի եւս մէկ երկրի՝ Կապոնի մէջ, պետական յեղաշրջում տեղի ունեցած է:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում