Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները. վարչապետ:

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ:

Տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվել Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ. Փաշինյան:

Բաքուն տարբեր միջոցներով տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա. վարչապետ:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն անընդունելի է. Մակրոն:

Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով․ ԱՄՆ կոնգրեսական:

Կարմիր խաչի միջազգային շարժումը չունի քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ. Հայկական Կարմիր խաչ:

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումն օվկիանոս. դա դժգոհություն է առաջացրել հարևան երկրներում:

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան 2024-ից կդառնան BRICS-ի անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում