ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են

ԼԼուսինե Մուրադյան

Լրացել է ԱՊՀ անդամ պետությունների կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի 30-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ՝ կոորդինացման բյուրոյի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովի հրամանով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Գրիգոր Մկրտչյանը և վարչության մի շարք պաշտոնյաներ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար», «Համագործակցության համար» հուշամեդալներով և պատվոգրով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: 

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:

ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը, հանձնելով պարգևները, շնորհավորանքի ջերմ խոսքեր է ասել, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության շրջանակներում հանցավորության դեմ պայքարում ՀՀ և ՌԴ ՆԳ նախարարությունների սերտ գործակցությունը մշտապես բարձր արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ օրինականության և կարգուկանոնի պահպանման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում