ԱԺ-ն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի. ԼՂ ԱԺ նորընտիր նախագահ

ՎՎահե Դավթյան

Փակ գաղտնի քվեարկությամբ, 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը: Նա «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից է, որը 2020 թվականի ընտրությունների արդյունքներով պատգամավորական 3 մանդատ ունի խորհրդարանում:

Դավիթ Իշխանյան (ԼՂ ԱԺ նախագահ) - Պատասխանատու պաշտոնը պարտավորեցնող է, ժամանակն ու կացությունը՝ առավել ևս: ԱԺ-ն իր քաղաքական ներկայացուցչական դերը պետք է բարձրացնի: ԱԺ հարթակում է, որ պետք է ստեղծվի քաղաքական մտքի բախման հնարավորությունը, և կայանա պետական քաղաքական որոշումների բյուրեղացման պրոցեսը:

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Իշխանյանի թեկնածությունն առաջադրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով:

Արայիկ Հարությունյան (ԼՂ նախագահ) - Անկախ իր կուսակցական պատկանելությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական ու պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու ԱԺ նախագահի:

Իշխանյանին կողմ չեն քվեարկել Լեռնային Ղարաբաղի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրությունն արտահերթ էր: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը վերջերս հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում