Օգոստոս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կոռնիձոր այցելած են մարդասիրական և երեխաներու իրաւունքներու պաշտպանութեան հարցերով զբաղող միջազգային կազմակերպութիւններ:

Ատրպէյճանի այս վայրագութիւնը անհրաժեշտ և հնարաւոր է կանխել. ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկում կատարեց:

Պաքուն և Երևանը պատրաստ չեն որևէ պայմանով խաղաղութեան պայմանագիր կնքելուն. Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարութիւն:

Երևան և Պաքու լարման նուազեցման վերաբերեալ կ՛ուսումնասիրեն Մոսկուայի առաջարկները. Ռուսաստանի ԱԳՆ:

Միջազգային հանրութիւնը պէտք է միասին գործէ, որ Ալիև դադրեցնէ Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրանք Փալոն:

Գանատան մտահոգուած է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով:

Կարևոր է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծել. ՆԱԹՕ-ի ներկայացուցիչ:

Էթնիկ զտումներ կամ ցեղասպանութիւն կանխելը սարսափելի դէպքերէն յետոյ կոկորդիլոսի արցունքներ թափել չէ. Թաներ Աքչամ

Ուքրանիոյ զինուժը ծովային անօդաչուներով փորձած է գրոհել Նովոռոսիյսքի ռազմածովային կայան:

Սողանք՝ Վրաստանի Շովի հանգստավայրը. կան զոհեր և անհետ կորսուածներ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում